• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում հավատարմագրված կին դեսպանների, դեսպանների կանանց ու կին գործարարների այցը Հայաստան

14 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 7-ից 13-ը, Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվել Ռումինիայում հավատարմագրված կին դեսպաններ, դեսպանների կանայք ու կին գործարարներ։

Ճանաչողական այցի շրջանակում հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանում՝ ծանոթանալով հայ միջնադարյան մատենագրությանը և Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարան՝ ակնդրելու պահվող հայատառ տպագիր արտադրանքի արժեքավոր նմուշներին:

Հայաստան ժամանած հյուրերն այցելել են Հայաստանի խորհրդանիշ համարվող Երևանի կոնյակի գործարան, որտեղ նրանց ներկայացվել է ArArAt կոնյակի պատմությունն ու արտադրության գործընթացը, այնուհետ հյուրընկալվել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո» տուփերի և կենտրոնների հիմնադրման ու երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Այցի շրջանակներում հյուրերն այցելել են նաև «Տերյան մշակութային կենտրոն», ծանոթացել հայկական հինավուրց մշակութային արժեքներին, ազգային հագուստի պատմությանը, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակներին, իսկ «Մեգերյան կարպետ»-ում՝ հայկական գորգագործության ավանդույթներին։

Օտարերկրյա հյուրերի աչքը հաճելիորեն շոյել է հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնական հավաքածուն, որը բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքից. հարթ ու տարածական կոլաժներ, գծանկարներ, կինոֆիլմերի էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ և այլն:

Խմբի անդամներն այցելել են Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր՝ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք և Սևանավանք, այդ թվում և այդ վայրերում գտնվող պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձաններն ու կոթողները, ծանոթացել Հայաստանի ներդրումային դաշտին ու գործարար միջավայրին, տնտեսության զարգացող ճյուղերին ու արտահանման հնարավորություններին:

Այցելուների կազմում էին Լիտվայի, Սլովենիայի, Գերմանիայի, Մեքսիկայի, Ռումինիայի, Պորտուգալիայի և այլ երկրների ներկայացուցիչները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: